1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկաննությունը սիգի ապօրինի որսի կանխարգելման և արգելված ժամանակահատվածում դրա վաճառքով զբաղվելը կանխելու ուղղությամբ միջոցառումներ է ձեռնարկել

Ոստիկաննությունը սիգի ապօրինի որսի կանխարգելման և արգելված ժամանակահատվածում դրա վաճառքով զբաղվելը կանխելու ուղղությամբ միջոցառումներ է ձեռնարկել

Դեկտեմբերի 28-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից բաժին բերման են ենթարկել 52-ամյա մի տղամարդու, որը զբաղվել է սիգ ձկնատեսակի վաճառքով՝ դրա ձվադրման և արդյունահանման արգելված ժամանակահատվածում:
Տղամարդուց առգրավվել է 48 սիգ:
Նույն օրը, ժամը 15.00-ին, Արաբկիրի համայնքային ոստիկանները Ազատության պողոտայից, արգելված ձուկ վաճառելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 43-ամյա տղամարդու, որը վաճառելիս է եղել 40 սիգ:
Տղամարդը տվել է բացատրություն, որ ձկները ձեռք է բերել Մալաթիայի գյուղմթերքների շուկայից:
Ոստիկանները սիգի վաճառքով զբաղվող անձ են հայտնաբերել նաև Արարատ քաղաքում։ Ժամը 14.20-ի սահմաններում Արարատի ոստիկանները Շահումյան փողոցում նկատել են սիգ վաճառող մի տղամարդու, որը բերման է ենթարկվել բաժին։ Պարզվել է տղամարդու ինքնությունը, որի մոտ եղած արկղում հայտնաբերվել է թվով 47 սիգ:
Տղամարդը հայտնել է, որ ձկները գնել է Մարտունի քաղաքի վարչական տարածքից:
Հայտնաբերվածը առգրավվել է՝ փորձաքննության ուղարկելու համար:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի գործընկերների հետ, Սևանա լճից սիգի ապօրինի որսի կանխարգելման միջոցառման շրջանակներում, Արծվանիստ գյուղի «Կարմիր ավազ» կոչվող տարածքից, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարտունու բաժին բերման են ենթարկել 34 և 31 տարեկան տղամարդկանց՝ նրանց «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի և ձկնորսական մոտորանավակի հետ միասին։ Տղամարդիկ ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել են 69 սիգ և 1 իշխան՝ ընդհանուր 27 կգ քաշով: Նրանք բացատրություններ են տվել, որ ձկները որսացել են Սևանա լճից՝ իրենց պատկանող ձկնորսական ցանցերով:
Նշված բոլոր դեպքերով կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: