Արարատի մարզի պարեկները ձերբակալել են ոչ սթափ վարորդին
Հոկտեմբերի 26-ին՝ կեսգիշերն անց, Արարատի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհին՝ Արարատ գյուղի հատվածում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա:
Երևանի բնակիչ 35-ամյա վարորդը, լինելով ոչ սթափ վիճակում, դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ: Նա ձերբակալվել է խուլիգանության համար և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժին:
35-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
