1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ստորագրվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր

13.06.2023 13:19 Պաշտոնական
Ստորագրվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպում է ունեցել ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի հետ։
Հանդիպման նպատակն էր՝ ամրապնդել և զարգացնել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի ոստիկանության համագործակցությունը մի շարք ուղղություններով:
Վահե Ղազարյանը լիտվացի գործընկերներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեփոխումների ընթացքը և արձանագրված արդյունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվեց օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության և Լիտվայի ոստիկանության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ եղավ նաև կիբերհանցավորության աճի միտումներին, հանցավորության այդ տեսակի տարբեր դրսևորումներին և դրանց դեմ պայքարի նոր ձևերին ու մեթոդներին։ Կողմերը մտահոգություն հայտնեցին նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության կտրուկ աճի վերաբերյալ։
Վահե Ղազարյանը նշեց, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մեծ աշխատանք է կատարում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում, իսկ 2023 թվականը հայտարարված է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի։
Հանդիպման արդյունքներով կողմերի միջև ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն առընթեր ոստիկանության դեպարտամենտի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման մասին» 2023-2024 թվականների գործողությունների ծրագիր, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ կիրականացվեն՝ ուղղված երկու երկրների ոստիկանական կառույցների միջև փոխգործակցության զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը: