Ոստիկանության վետերանների խորհրդի շենքում ստեղծվելու է գրադարան

Ոստիկանության վետերանների խորհրդի կազմավորման 55-ամյակի շրջանակում ստեղծվելու է գրադարան, որտեղ տեղ կգտնեն ինչպես ոստիկանության վետերանների, այնպես էլ գործող ոստիկանների հրատարակված ստեղծագործությունները: Գրադարանը գործելու է վետերանների խորհրդի շենքում:
Վետերանների խորհուրդը դիմում է գործող ոստիկաններին, վետերաններին ու նրանց ընտանիքի անդամներին՝ նորաստեղծ գրադարանը գրքերով համալրելու նախաձեռնությանը աջակցելու համար:
ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհուրդը և տարածքային կազմակերպությունները, համագործակցելով ոստիկանության մարզային կառույցների հետ, ակտիվ մասնակցություն են ցուցաբերում իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, բացատրական աշխատանքների իրականացման, հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման ուղղությամբ: Կազմակերպվում են նաև մշակութային և սպորտային միջոցառումներ: