ՆԳՆ ոստիկանության ծառայողները Եգիպտոսում մասնակցել են վերապատրաստման դասընթացների
ՆԳՆ ոստիկանության ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման շրջանակում՝ Պարեկային ծառայության, Ոստիկանության գվարդիայի և Համայնքային ոստիկանության մի խումբ ծառայողներ հունվարի 19-ից փետրվարի 14-ը Եգիպտոսում մասնակցել են ՄԱԿ-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։
Դասընթացների նպատակը դեպքերին օպերատիվ արձագանքելու կարողություններն ու քաղաքացիների հետ շփման հմտությունները զարգացնելու ուղղությամբ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն էր:
Ուսումնառության ընթացքում հայ ոստիկաններն ուսումնասիրել են նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ու իրավապահ մարմիններում կանանց ներգրավվածությանը վերաբերող թեմաներ։
Դասընթացը կազմակերպվել էր Եգիպտոսի խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոնի կողմից։
