1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վերապատրաստման դասընթացներն ամրապնդում են խոշտանգումների կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծառայողների մասնագիտական կարողությունները

ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերի և ուղեկցող ստորաբաժանումների անձնակազմի 60 տոկոսն արդեն վերապատրաստվել է «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքը» դասընթացի շրջանակում։
ՆԳՆ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման և բարեվարքության հարցերով բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչ Անահիտ Կարապետյանի խոսքով՝ «Դասընթացն ունի հարուստ բովանդակային մաս, ինչը ծառայողների գործառույթային պարտականությունների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերման հնարավորություն է»:
ՆԳՆ կրթահամալիրի և ՄԻՊ գրասենյակի բանախոսները ներկայացրել են ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի և Ստամբուլի արձանագրության հիմնադրույթներն ու ոլորտի իրավակիրառ պրակտիկան։ Հաշվի առնելով թեմայի զգայունությունը՝ մշակվել է դասընթացի որակը գնահատելու հատուկ մեթոդաբանություն։
«Դասընթացի որակի գնահատման չափանիշները կազմված են 3 բաղադրիչներից՝ պարզել ծառայողների գիտելիքներն ու հմտությունները, գնահատել վերապատրասման դասընթացի որակը և արձանագրել հետադարձ կապը»,-նշել է ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական ստորաբաժանման ընդհանուր իրավաբանական առարկաների ամբիոնի պետ Ամալյա Սաֆարյանը:
Դասընթացի սկզբում հարցման միջոցով գնահատվել է թեմայի վերաբերյալ վերապատրաստվողների իմացությունը, իսկ ավարտին՝ ներկայացված նյութի յուրացման աստիճանը։ Ըստ Անահիտ Կարապետյանի՝ «Վերլուծությունը թույլ կտա գնահատել և՛ մատուցվող ծառայության որակը, և՛ ընկալման աստիճանը, գուցե նաև այն բացերը, որոնք հնարավոր է արձանագրել հետագայում»:
ՆԳ նախարարությունը կարևորում է ծառայողների շարունակական վերապատրաստումները, որոնց նպատակը մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելն է։