1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Վայոց ձորի մարզային վարչության ու Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, պարզվել է, որ մարզպետարանի վարչության պետերից մեկը, համակարգելով մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների ապրանքների գնման գործընթացները, իր մերձավորի անվամբ հիմնադրված, բայց փաստացի իր կողմից կառավարվող կազմակերպությանը առավելություններ տրամադրելու նպատակով՝ 2017-2018 թվականների ընթացքում կազմակերպել է այդ կազմակերպության ու 11 հանրակրթական դպրոցների, ինչպես և Մալիշկա համայնքի միջև շուկայականից բարձր գներով՝ ընդհանուր 16 միլիոն դրամի գնման ու ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում։ Բացի այդ, Մալիշկայի համայնքապետարանի հետ կնքված մատակարարումներ կատարելու վերաբերյալ 6 միլիոն 658 հազար 150 դրամի պայմանագրի շրջանակներում կազմակերպության կողմից մատակարարաման աշխատանքները փաստացի ամբողջ ծավալով չեն կատարվել, սակայն Մալիշկայի համայնքապետարանի և կազմակերպության միջև կազմվել են հանձնման-ընդունման կեղծ ակտեր, որոնց հիման վրա վատնվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 190 հազար դրամից ավելի գումար։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: