ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Գողություններ Արմավիրի խորքային հորերից ու կարկտակայաններից․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

18.05.2021 16:33 Գողություն

 «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին գրություն էր ստացվել, որ մի խորքային հորից մի քանի տասնյակ մետր մալուխ են գողացել։ Գրության հիման վրա նյութեր նախապատրաստվեցին, ապա քրեական գործ հարուցվեց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել են երկու երիտասարդ, մեկը՝ Էջմիածնի, մյուսը՝ Նորավան գյուղի բնակիչ։ Նրանք հայտնաբերվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմնին։ Միջոցառումները շարունակվեցին և շուտով հայտնի դարձավ, որ նրանք գողություններ են արել նաև այլ խորքային հորերից, ինչպես և Արշալույս ու Ջրառատ գյուղերի կարկտակայաններից։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։ Հարուցված քրեական գործի շրջանակներում երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննությունը շարունակվում է, շարունակվում են նաև գողոնը հայտնաբերելու միջոցառումները։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: