ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վարկ ձևակերպելու համար վերցրել էր 2 միլիոն դրամից ավելի գումար․ Կապանի ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների միջոցառումներով, հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին երկու անձ՝ իրենց վարած մեքենայով հանդերձ։
Ոստիկանությունում պարզվեց, որ բերման ենթարկվածներից մեկը՝ Երևանի 20-ամյա բնակիչ, այս տարվա ընթացքում մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար էր հափշտակել։
Ըստ նախնական տվյալների, երիտասարդը հանրապետության տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրիում, վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ էր փակցրել։ Քաղաքացիների զանգերին պատասխանելով՝ նա նշել էր, որ բանկերից մեկում ունի ծանոթ և նրա միջոցով կարող է վարկ ձևակերպել։ Վարկի տրամադրումը կազմակերպելու համար երիտասարդը քաղաքացիներից պահանջել էր բջջային հավելվածի միջոցով իրեն գումար փոխանցել։ Քաղաքացիները փոխանցել էին գումարը, ինչից հետո երիտասարդն անհետացել էր։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ այս տարվա օգոստոսից մինչ օրս 20-ամյա երիտասարդը Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Արմավիրի մարզերի 21 բնակիչներից խաբեությամբ ստացել է ընդհանուր շուրջ՝ 2 384 000 դրամ։ Եվս մի քանի անձանցից ցանկացել էր խաբեությամբ գումար ստանալ, սակայն քաղաքացիները հրաժարվել էին փոխանցում կատարել։
Փաստերի առթիվ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Բերման ենթարկված մյուս անձը այս տարվա դեկտեմբերի 4-ից, գողության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով, գտնվում էր հետախուզման մեջ։ Բացի այդ, վարորդական իրավունքի վկայականից զրկված լինելու պարագայում մեքենա էր վարել։ Այդ փաստով ևս հարուցվել է քրեական գործ։
Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
Հարգելի՛ քաղաքացիներ, վարկային գործարքներ կատարեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, մի՛ ընդունեք վարկային կազմակերպությունների կամ բանկերի անուններից հանդես եկող անծանոթ անձանց գայթակղիչ և կասկածելի առաջարկները` նրանց պատրաստած ծուղակը չընկնելու և ֆինանսական ծանր կացության մեջ չհայտնվելու համար։
Իսկ եթե արդեն տուժել եք նման գործողություններից, դիմեք ոստիկանություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: