1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին

Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ մարդկանց մոտ մեկ երրորդը տոնը նշում էր Սևանա լճի ափամերձ տարածքում` մեր նկարահանող խումբը մեկնեց Գեղարքունիքի մարզ:
Ուժեղացված հսկողության մեկնարկից առաջ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն անցկացրին հրահանգավորում՝ քաղաքացիների հանդեպ լինել առավելագույնս հարգալից, իսկ օրինախախտումների դեպքում՝ հակազդել օրենքի ողջ խստությամբ։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարեգին Հակոբյանի խոսքով՝ թեև ջրափրկարարական ջոկատի անձնակազմը Սևանա լճում և ափամերձ տարածքներում պատրաստ է ապահովել մարդկանց անվտանգությունը՝ սակայն պակաս կարևոր չէ քաղաքացիների կարգապահությունը:
Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է հետևեն փրկարար ծառայության կողմից իրականացվող իրազեկման գործընթացին, պահպանեն անվտանգության կանոնները, չհատեն սահմանված տարածքները, չլողան ոգելից խմիչքի ազդեցության ներքո։
Ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ ոստիկանության ղեկավար կազմը նաև շրջայց է կատարել Սևանա լճում և ափամերձ տարածքներում՝ տեղում ծանոթացել իրավիճակին։
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի խոսքով՝ իրենք արդեն երկրորդ տարին են իրականացնում ծառայություն, և դրա զսպող ազդեցությունը բավական շոշափելի է:
Վարդավառի օրը Գեղարքունիքի մարզում պարեկային ծառայությունը 499 արձանագրություն է կազմել, որոնցից 66-ը` ջրային պարեկները։
Ցավոք, ջրահեղձության երկու դեպք ունեցանք, որոնցից մեկը Լոռու մարզում, մյուսը Ազատի ջրամբարում՝ լողալու համար չնախատեսված վայրերում։
Իսկ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների ընթացքում պահպանվող և հսկվող տարածքներում, նաև ավտոճանապարհներին ծանր հետևանքներով դեպք ու պատահար չի արձանագրվել: