1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Վարդաբլուր գյուղում, դանակը հայտնաբերվել է․ Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է 52-ամյա մի տղամարդ:
Նրան դանակահարել էին:
Օպերատիվ խումբը հիվանդանոց մեկնեց: Իրավապահները ճշտեցին` տուժողն ինչ ախտորոշմամբ և որտեղից է բժշկական կենտրոն տեղափոխվել, կազմեցին համապատասխան արձանագրություններ:
Դեպքը Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում էր կատարվել: Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ տուժողին դանակահարել է նույն գյուղի 53-ամյա մի բնակիչ:
Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 20.30-ի սահմաններում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Ստեփանավանի բաժին:
Ըստ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների` Վարդաբլուր գյուղի Կենտրոնական փողոցում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծկռտուք էր սկսվել տուժողի, նրա քրոջ որդու և կասկածյալի միջև, որի ընթացքում կասկածյալը դանակահարել էր տուժողին:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են դատաբժշկական, դատաքրեագիտական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժողի քրոջ որդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: