ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վիճաբանություն և ծեծկռտուք Վանաձորում. գործադրվել են հրազեն և սուր-կտրող-ծակող գործիքներ

Վիճաբանություն և ծեծկռտուք Վանաձորում. գործադրվել են հրազեն և սուր-կտրող-ծակող գործիքներ

Փետրվարի 29-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոց:
Օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Վանաձորի Շիրակի խճուղուց հիվանդանոց են տեղափոխվել «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի պատռած վերքեր, աջ դաստակի սալջարդ» ախտորոշումով՝ 48-ամյա տղամարդ, «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք՝ աջից» ախտորոշումով՝ 26-ամյա և «գլխի, կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների հրազենային բազմաթիվ թափանցող վնասվածքներ» ախտորոշումով՝ 24-ամյա երկու երիտասարդ։
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների և Լոռու մարզի քննիչների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ավտոմեքենայով ձայնային ազդանշան տալու շուրջ վիճաբանել են Վանաձորի երկու բնակիչներ: Նրանք պայմանավորվել են հանդիպել Շիրակի խճուղում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ տուժածներին վնասվածքները պատճառվել էին սուր-կտրող-ծակող գործիքներով և որսորդական հրացանով։
Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին, ժամը 18.15-ին, որսորդական հրացանից կրակած 48-ամյա քաղաքացին ներկայացել է Լոռու մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք: Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք որսորդական հրացանը։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: