1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, որը պաշտոնավավարել է 1999-ից 2016 թվականը, բանավոր համաձայնություն ձեռք բերելով ՊՆ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի և նրա խնամու հետ, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսին կայացած որոշման հիման վրա կեղծ պաշտոնական փաստաթղթեր է կազմել ու իրականացրել է Վանաձորի կեղտաջրերի նախկին մաքրման կայանի օտարման վերաբերյալ ձևական աճուրդ։ Աճուրդի արդյունքում էլ ընդհանուր 239․347․719 դրամ արժեքով անշարժ գույքը անհամեմատ ցածր՝ 63․234․600 դրամով օտարել է ձևական աճուրդում հաղթող ճանաչված անձին՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 176․113․119 դրամի վնաս։
Բացի այդ, Վանաձորի նախկին քաղաքապետը, ավագանու մեկ այլ որոշմամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կազմակերպել է վերոհիշյալ կայանի շուրջ 295․470․000 դրամ արժողությամբ ստորգետնյա խողովակների ապամոնտաժումը։ Վանաձորի նախկին քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղի առանձնացված ստորաբաժանումում հոկտեմբերի 25-ին հայտնաբերվել են նույն տեսակի, տրամաչափի և քանակի խողովակներ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ձևական աճուրդ է կազմակերպել և Լոռվա խճուղու թիվ 18 հասցեի 3900 քմ-ից ավելի տարածքը 5 տարի վարձակալության ժամկետով ամսական ընդամենը 166․155 դրամով տրամադրել է փաստացի իրեն և եղբորը պատկանող ընկերությանը՝ 2015 թվականի հունվարի 22-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: