ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13.02.2020 18:48 Միջոցառումներ

Փետրվարի 12-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Մինչ այդ ծառայողները հրահանգավորվեցին։ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն ու Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն անձնակազմին հրահանգեցին խստագույնս արձագանքել ճանապարհային երթևեկության ցանկացած կանոնի խախտման։ Խստության հետ մեկտեղ լինեն կոռեկտ և հարգալից՝ գործելով բացառապես օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում։ Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 5 տրանսպորտային միջոց, որոնցից երկուսը ժամկետանց համարանիշերով էին, երկուսի վարորդները չունեին վարորդական իրավունքի վկայական, իսկ  մի մեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, փարոսիկներ էին տեղադրված։ Հայտնաբերվեց նաև հետախուզման մեջ գտնվող երկու տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխվեցին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն։  Հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11 և թաղանթապատված դիմապակիով շահագործվող 9 տրանսպորտային միջոց։ Երթևեկության անվտանգությամբ մտահոգ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։