1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Շիրակի մարզի պարեկներն ու Արթիկի համայնքային ոստիկաները ուժեղացված ծառայության ժամանակ զենք-զինամթերք են հայտնաբերել

Շիրակի մարզի պարեկներն ու Արթիկի համայնքային ոստիկաները ուժեղացված ծառայության ժամանակ զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները և Շիրակի մարզի պարեկները հոկտեմբերի 17-ին համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան և Շահումյան փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի ավտոմեքենա, որի բեռնախցիկում հրազենի նմանվող առարկա կար։ Վարորդը և երկու ուղևորները հրավիրվել են Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին: Երևանի բնակիչ 43-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազեն, փամփուշտ և ծալովի դանակ, իսկ 37-ամյա ուղևորի մոտ՝ գաղտնի փականով դանակ:
Արթիկի համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները նույն օրը Անկախության հրապարակում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Արթիկցի 18-ամյա վարորդը ոստիկաններին է ներկայացրել կռփազենք և 2 ծալովի դանակ: Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։