ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Հունիսի 27-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ 
 Միջոցառման ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին օրինազանց վարորդների նկատմամբ, 35 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ 1 վարորդ մեքենան վարում էր անսթափ վիճակում, ևս 8-ը՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ 
 Հայտնաբերվեց 3 տրանսպորտային միջոց, որոնք հետախուզվում էին այլ գերատեսչության կողմից։ 2 վարորդ մեքենան վարում էր հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտումով։ 
 Ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտող և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։ Նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական։ Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն։
