Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կենտրոնների մոտ
ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը Radio Marshall-ի «Ամենառավոտ» ծրագրի եթերում անդրադարձել է նախատոնական և տոնական օրերի ընթացքում Պարեկային ծառայության գործունեությանը, պատասխանել երթևեկությանն առնչվող հարցերին։
Արթուր Խուդինյանը քաղաքացիներին հորդորել է խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները՝ հատկապես տոնական օրերին լինել առավել զգոն և դրսևորել իրավագիտակից վարք։
