1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություններ։ Հերթականը հոկտեմբերի 26-ի երեկոյան էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով կազմակերված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 150-ից ավելի անձ, ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեն, դանակներ, կռփազենքեր, մահակներ, կեղծ ու գողացված համարանիշեր։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Բացի այդ, երեկ ոստիկանության Մալաթիայի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի հայտնաբերման դեպք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել նաև Սարի թաղում հաշվառված 27-ամյա երիտասարդ, որը Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։  Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։