1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հոկտեմբերի 1-ի գիշերը պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում

04.10.2021 17:56 Միջոցառումներ

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 1-ի գիշերը ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը շարային ստուգատես իրականացրեց։ Կամո Ցուցուլյանը անձնակազմին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում և բացահայտում, ինչպես և հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։ Ոստիկանության պետի տեղակալը պարեկներից պահանջեց քաղաքացիների հետ շփումներում լինել կոռեկտ, միևնույն ժամանակ` խիստ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու իրավաչափ։ Հրահանգավորումից հետո պարեկներն անցան ուժեղացված ծառայության, որի ընթացքում հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության կանոնների 55 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 23 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 14, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 21 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց հաշվառման համարանիշերի, 1-ը՝ հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ի համարանիշերն էլ եղել են փակված։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, գերձայնային ազդանշաններով՝ 1 տրանսպորտային միջոց։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները, հանցագործություն կատարելու կասկածանքով, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկցին 2 անձի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։