1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կանեփի 243 թուփ, նաև սերմ ու երկուսուկես կգ-ից ավելի չոր զանգված. Տաշիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

Կանեփի 243 թուփ, նաև սերմ ու երկուսուկես կգ-ից ավելի չոր զանգված. Տաշիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Վան թաղամասի մի բնակիչ բակում աճեցրել է կանեփ ու կակաչ, նաև պահում է կանեփի չորացրած տերևներ։
Սեպտեբերի 13-ին` ժամը 11.35-ին, 67-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա մոտ հայտնաբերվեց 20 գրամ կանեփի սերմ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի 243 բույս, բակում` կանեփի չորացրած 53 ցողուն` ընդհանուր 2,3 կգ քաշով: Տանտերը նաև ներկայացրեց 280 գրամ կանեփի սերմ ու 110 գրամ չոր զանգված։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: