1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

28.07.2016 11:52 ՃՏ պատահարներ

Հուլիսի 27-ին, ժամը 09.30-ին, «Կիա-Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թունելի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 24-ին, ժամը 18.00-ին, «Նամի» մակնիշի մոտոցիկլը Երևանի Սարալանջ փողոցի թունելի մոտակայքում կողաշրջվել է:
Հուլիսի 27-ին վարորդը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 12.20-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի-Կոլտ» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 10-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 8-րդ կմ-ին` Օհանավան-Ուշի գյուղերի խաչմերուկում, իրար են բախվել «Հոնդայի Սոնատ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 22-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3102» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սևանի Սայաթ-Նովայի և Սարգիս Սևանեցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Կոռոլա»-ի վարորդը, «ԲՄՎ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափողխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երևանյան և Էլարի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 21-ի սահմաններում, «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան Քաջարան-Մեղրի ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: