1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ-ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ hetq.am կայքում հրապարակված «Անձնագրերի ժամկետները երկարացրել են՝ առանց վավերականության ամսաթիվը նշելու» հոդվածի առնչությամբ

07.12.2015 00:28 Հանրաքվե
ՏԵՍԱՆՅՈՒԹ-ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ hetq.am կայքում հրապարակված «Անձնագրերի ժամկետները երկարացրել են՝ առանց վավերականության ամսաթիվը նշելու» հոդվածի առնչությամբ

Համացանցում տարածվել է հայտարարություն, համաձայն որի՝ Ալավերդու թիվ 31/42 ընտրատեղամասում, ընտրողներ Նեկտար Պետրոսյանի, Արմեն Վահրադյանի, Արմեն Աֆիցերյանի, Արմեն Գրիգորյանի ժամկետն անց անձնագրերում Թումանյանի անձնագրային բաժնի կնիքներով վավերականության ժամկետը երկարացված էր՝ առանց երկարացման ամսաթիվը նշելու: Ըստ հայտարարության՝ Արմեն Աֆիցերյանն ասել է, որ իր անձնագրի վավերականության ժամկետը երկարացվել է ընդամենը մի քանի օր առաջ:
Նախ անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ նույնիսկ անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգված չլինելու դեպքում անձը իրավունք ունի մասնակցելու քվեարկությանը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված տեղեկատվությանը՝ անձնագրերի վավերականության ժամկետները բոլոր դեպքերում երկարաձգված են եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և անձնագրերում առկա են եղել համապատասխան նշումներ:
Արմեն Սերյոժայի Աֆիցերյանի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է 13.03.15թ.՝ մինչև 30.03.2020թ.:
Արմեն Մնացականի Գրիգորյանի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է 13.02.2012թ.՝ մինչև 25.04.2016թ. (մինչև անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետի ավարտը, քանի որ այն տրվել է 25.04.2001թ.):
Արմեն Վոլոդյայի Վահրադյանի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է 09.04.2011թ.՝ մինչև 26.03.2017թ.:
Նեկտար Արամայիսի Պետրոսյանի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է 18.02.2013թ.՝ մինչև 05.10.2017թ.:
Ընդ որում, Արմեն Վահրադյանը և Արմեն Գրիգորյանը անձնագրերի վավերականության ժամկետները երկարաձգելուց հետո հատել են ՀՀ պետական սահմանը և վերադարձել Հանրապետություն:
Վերը նշված փաստական հանգամանքների կապակցությամբ գրավոր բացատրություններ են ներկայացվել նաև քաղաքացիների կողմից: