ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձերբակալված երիտասարդի խուզարկությամբ 10 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ Երևանի պարեկների բացահայտումը

Մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Աճառյան փողոցում ձերբակալել և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա երիտասարդի:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 և թղթե մեկ փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածով:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: