ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թմրամիջոցի իրացում, հայտնաբերված 1 կիլոգրամից ավելի մարիխուանա․Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

Մարտի 25-ի առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ձեռք բերեցին, որ Եղեգիս գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածության համաձայն, 23-ամյա մի երիտասարդի թմրամիջոց է իրացնելու։ Եղեգնաձորի ոստիկանները շտապեցին քաղաքի Երևանյան խճուղու արագ սննդի կետերից մեկի մոտ, որտեղ նրանք պետք է հանդիպեին։ Քրեական հետախույզները դարանակալեցին, իսկ երբ տղամարդը թմրամիջոցով ծխախոտի տուփը փոխանցեց երիտասարդին, երկուսին էլ բռնեցին։ Երիտասարդի ձեռքում ծխախոտի տուփ կար, որի մեջ եղած թմրամիջոցներով փաթեթներից երկուսն ընկել էր, իսկ մյուս մասը մնացել տուփում:  Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 13 գրամից ավելի քաշով։  Երիտասարդը բերման ենթարկվեց բաժին։ Իրացնողը բաժին բերման էր ենթարկվել դեպքի վայրի զննությունից առաջ։ Նրա խուզարկությամբ ևս մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ հայտնաբերվեցին, նաև՝ նմանատիպ զանգվածով գլանակ ու թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված խողովակ: Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության ծառայողները խուզարկեցին տղամարդու՝ Եղեգիս գյուղի տունը։ Տան տարբեր հատվածներում հայտնաբերվեցին և առգրավվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ, կանեփանման բույսեր ու սերմեր՝ ընդհանուր 1 կիլոգրամ 300 գրամից ավելի քաշով։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը նախկինում ևս տարբեր անձանց թմրամիջոց էր իրացրել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: