1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպք են բացահայտել

ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 50-ամյա մի տղամարդ զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ։ Օպերատիվ տվյալներն իրացվեցին Մալաթիայի քրեական հետախույզների հետ։ Ոստիկանության ծառայողները նախ հայտնաբերեցին 42 և 38 տարեկան երկու տղամարդու։ Ըստ տեղեկությունների՝ նրանց թմրամիջոց էր իրացրել 50-ամյա տղամարդը։ Երևանում բնակվող երկու տղամարդ կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամին ու հերոին։ Տղամարդիկ ձերբակալվեցին։ Նույն օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաև նրանց թմրամիջոց իրացրած 50-ամյա տղամարդը, որը ևս ձերբակալվեց։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: