Վարդենիսի համայնքային ոստիկանները 19-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 14-ին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Շատվան գյուղի Կենտրոնական փողոցում ձերբակալել և բաժին են ներկայացրել շատվանցի 25, 16 և 19 տարեկան երիտասարդների։
19-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մոտ 36 գրամ դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ։ Նա հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
