Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչը պահում է թմրամիջոց։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին 35-ամյա երիտասարդը Սանահին-Սարահարթ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,7 գրամ դեղնականաչավուն զանգված։
Երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ երիտասարդի տանը հայտնաբերվել են կանեփանման զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 103 գրամ քաշով և կանեփի սերմեր։
35-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
