Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանները 41-ամյա տղամարդու անասնագոմում թմրամիջոց են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Տաշիր քաղաքի 41-ամյա բնակիչը կանեփից պատրաստված թմրամիջոց է պահում: Նա նոյեմբերի 25-ին ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 41-ամյա տղամարդու տանը կից անասնագոմում հայտնաբերվել է 3 լիտրանոց ապակե տարա՝ 646 գրամ կանեփ տեսակի թմրամիջոցի զանգվածով:
41-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
