Թմրամոլության դեմ Աշտարակի համայնքային ոստիկանների պայքարի հերթական դրվագը
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում հոկտեմբերի 31-ին ստացվել էր հավաստի տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի Ալիշանի փողոցի 55-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ, որից պատրաստած մարիխուանան պահում է տանն ու օժանդակ շինություններում։
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 4-ին կատարված խուզարկությամբ տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող` ընդհանուր ավելի քան 120 գրամի զանգվածներով լցված տարաներ ու փաթեթ, նաև` կանեփի սերմ, կրակված ութ պարկուճ և մեկ փամփուշտ։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
