Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել
Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ Կոտայքի մարզի Զովունի գյուղում տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ:
Տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ: Զովունու 30-րդ փողոցում թմրանյութի փաթեթ տեղադրելիս ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին Աբովյանի և Բյուրեղավանի բնակիչ 26-ամյա երիտասարդները:
Աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 14 փաթեթ` ընդհանուր մոտ 27 գրամ քաշով: Նա ընդունել է, որ փաթեթներում մարիխուանա է, այն ձեռք են բերել համացանցի միջոցով և գումարի դիմաց պետք է տեղադրեին Զովունիում:
Բյուրեղավանցի երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:
