1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում է: Ամփոփ ներկայացնենք Գեղարքունիքի պարեկների՝ վերջին օրերի բացահայտումները։
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս պարեկները հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի։ Նա իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Աուդի»-ով հանդերձ, Սևանի բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։ Բաժնում նա ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ, իսկ մեքենայի սրահից՝ 6 կաթուցիչ։
Հերթական դեպքում Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Մազդա» մակնիշի մեքենան։ Վարորդը մեքենայից պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։
Նույն ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու: Նա իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են 25-ամյա երիտասարդի վարած «Միցուբիշին»։ Վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղ ներկայացրել է դեղնականաչավուն և սպիտակ բյուրեղանման զանգվածներով փաթեթներ ու կաթուցիչներ։
Գեղարքունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որի վարորդը չուներ վարորդական իրավունքի վկայական: Այդ ընթացքում պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են փաթեթ: 30-ամյա վարորդը հայտնել է, որ փաթեթում թմրամիջոց է՝ անձնական օգտագործման համար:
Պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ջիպ» մակնիշի մի մեքենա: Վարորդը պարեկներին է ներկայացրել ծխախոտի տուփ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և հայտնել, որ այն թմրամիջոց է՝ անձնական օգտագործման համար:
Պարեկների կողմից թմրամիջոցի հայտնաբերման հաջորդ դեպքը գրանցվել է սեպտեմբերի 10-ին: Նրանք Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Գավառի բաժին են տարել «Աուդի» մեքենայի 37-ամյա ուղևորին: Բաժնում նա ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և կաթուցիչ:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: