Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերեցին ապօրինի պահվող թմրամիջոցներ
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրի քաղաքի Լիսինյան փողոցի 31-ամյա բնակիչը պատրաստում, օգտագործում և ապօրինի պահում է թմրամիջոց։
Նոյեմբերի 25-ին` ժամը 8.28-ին, Լիսինյան փողոցում նա ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Նա հայտնեց, որ հայնաբերվածը «Խիմկա» տեսակի թմրամիջոց է, խորդանոցում ևս ունի պահած մարիխուանա, ինչը պատրաստ է ներկայացնել:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ խորդանոցում հայտնաբերվեց ընդհանուր 41 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Ըստ տանտիրոջ` կանեփը քաղել էր Ղարիբջանյան գյուղին հարակից դաշտերի վայրաճ բույսերից:
Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
