Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել. Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 16-ին Շենգավիթի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: