Շենգավիթի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները,նոյեմբերի 3-ին Արտաշիսյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգված: Պարզվել է նաև, որ նա Արտաշիսյան փողոցում գտնվող իր հողատարածքում մարիխուանա տեսակի թմրանյութ է պահում:
47-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված տարածքում հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 1 կգ քաշով:
47-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
