Նալբանդյան գյուղի 37-ամյա բնակիչը թմրամիջոց էր պատրաստում և օգտագործում․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նալբանդյան գյուղի բնակիչը թմրամիջոց է պահում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 37-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել է 205 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված: Պարզվել է, որ նա հայտնաբերվածը պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփից:
Նալբանդյան գյուղի 37-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
