Սյունիքի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Անդոկավան գյուղի 35-ամյա բնակիչը խոշոր չափերի թմրամիջոց է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Անդոկավան գյուղի բնակչի անասնագոմում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 115,91 գրամ զանգված: Պարզվել է, որ 35-ամյա երիտասարդը թմրամիջոցը պատրաստել էր անասնագոմում աճեցրած կանեփի թփերից:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
