1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ:
Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների:
Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու փաթեթ: Ըստ նրա փաթեթներում «Շոկո» տեսակի թմրանյութ էր: Նա ընդունեց նաև, որ նույն պարունակությամբ մի քանի փաթեթ արդեն տեղադրել է Գյումրու տարբեր վայրերում:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Ըստ հավաստի տեղեկությունների «Շոկոյի» փաթեթները, իրացման նպատակով, նրան տվել էր մեկ այլ գյումրեցի Դաշտենցի փողոցի բնակիչ 23-ամյա երիտասարդը, որը տելեգրամյան կայքէջի միջոցով զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ:
Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ընթացքում ստացվեց տեղեկություն, որ թմրանյութ ապօրինի պահող և օգտագործող գյումրեցի երեք երիտասարդ Տելեգրամ հավելվածի միջոցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող 23-ամյա երիտասարդի վարձակալած մեքենայով շրջում են Գյումրիում:
Քրեական ոստիկանները համագործակցեցին մարզի պարեկների հետ, և նույն օրը' ժամը 20.35-ին,Գյումրիի Շիրազի փողոցում երեք երիտասարդները ձերբակալվեցին ու ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին վարչություն: Երիտասարդների խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց թմրանյութ:
Սրանից էլ մեկ ժամ անց հերթը հասավ իրացման մեջ կասկածվող 23-ամյա երիտասարդին: Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում նա ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված կանաչ ու դեղին կպչուն ժապավենով 19 փաթեթ, իսկ գրպաններում` դեղնականաչավուն զանգված ու գաղտնի փականով դանակ: Փաթեթներում եղած զանգվածների ընդհանուր քաշն ավելի քան 36 գրամ էր:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ընթացքում թմրանյութերի տեղադրմամբ զբաղվող 32-ամյա տղամարդու ցույց տված վայրերում հայտնաբերվել է «Շոկո» տեսակի թմրամիջոցի վեց փաթեթ:
23-ամյա և 32-ամյա գյումրեցիներին մեղադրանք է ներկայացվել։ Նրանք կալանավորվել են:
Քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: