1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«ՈՒԱԶ» մեքենայի խուզարկությամբ զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

«ՈՒԱԶ» մեքենայի խուզարկությամբ զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Բազմաղբյուր գյուղի 42-ամյա բնակչի կողմից շահագործվող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգ և թմրամիջոց կա: Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Աշտարակի համայնքային ոստիկանները հունվարի 24-ին Անտառուտ բնակավայրում հայտնաբերել, անօրինական հրազեն, ռազմամթերք ու թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «ՈՒԱԶ» մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 42-ամյա տղամարդուն և Բյուրական գյուղի բնակիչներ՝ 50-ամյա, 48-ամյա ու 59-ամյա երեք ուղևորներին: Բաժնում 50-ամյա ուղևորը հայտնել է, որ մեքենայում կա ինքնաձիգ և մարիխուանա, որոնք պատկանում են իրեն: Փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձերբակալված չորս տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «ՈՒԱԶ»-ի սրահում հայտնաբերվել են «Սայգա-Մ3» տիպի 7,62 մմ տրամաչափի հրազեն և փամփշտատուփ՝ լիցքավորված 27 մարտական փամփուշտով, որոնց վերաբերյալ 59-ամյա տղամարդը հայտնել է, թե դրանք պատկանում են իրեն, հրացանը օրինական է, իսկ փամփուշտները գտել է: Հայտնաբերվել է նաև «ԻԺ-43» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացան, կապի չորս միջոց, որսորդական հրացանի 12 մմ տրամաչափի 27 փամփուշտ, որոնց վերաբերյալ 48-ամյա տղամարդը հայտնել է, թե դրանք պատկանում են իրեն և օրինական են: Հայտնաբերվել են «ՄՌ-153» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացան, նույն տրամաչափի 73 փամփուշտ և 1 պարկուճ: Ըստ 42-ամյա տղամարդու՝ դրանք պատկանում են իրեն և օրինական են: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 50-ամյա տղամարդուն պատկանող «ԱԿՍ» տիպի ինքնաձիգը և մարիխուանայի նմանվող զանգվածը:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: