Սիսիանցի երիտասարդի տան խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին թմրամիջոց
19.05.2025 15:58
Թմրամիջոցի հայտնաբերում

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սիսիան համայնքի Նորավան բնակավայրի 28-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ և ռազմամթերք է պահում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանները, Սյունիքի քրեական ոստիկաններն ու Քննաչական կոմիտեի ծառայողները խուզարկել են նրա բնակարանը՝ հայտնաբերելով 136 գրամից ավելի մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: