1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Քրեական ոստիկաններն արդեն ունեին տեղեկություն, որ նրանք թմրանյութը ութ հազար դրամով ձեռք են բերել ԻԻՀ երկու քաղաքացուց:
Իրավապահների միջոցառումները շարունակվեցին և տրամաբանական ավարտին հասան նույն օրը՝ ժամը 21-ին, երբ Երևանի Ամիրյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու ու այս դեպքում նաև իրացնելու կասկածանքով, ձերբակալվեցին և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեցին ԻԻՀ երկու քաղաքացիները: 26-ամյա և 32-ամյա տղամարդկանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու սրվակ և մեկ պլաստիկ տարա` լցված ընդհանուր մոտ 84 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նախնական տեղեկության համաձայն` թմրամիջոցը նրանք Հայաստան են ներմուծել մաքսանենգ ճանապարհով:
Երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է նաև ծալովի դանակ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի ծառայողների հետ համատեղ, դատարանի որոշմամբ նոյեմբերի 21-ին խուզարկություն է կատարվել երիտասարդների բնակության վայրում` Նար-Դոսի փողոցի տներից մեկում: Հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող 146, 157 ու 125 գրամ քաշերով զանգվածներ ու դեղահաբեր:
Առգրավված թմրամիջոցների շուկայական ընդհանուր արժեքը գերազանցել է 7 միլիոն դրամը:
Նշանակվել են դատանյութագիտական և դատաձգաբանական փորձաքննություններ:
26-ամյա և 32-ամյա տղամարդիկ ձերբակալվել, այնուհետև կալանավորվել են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: