Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները 49-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել
 
                                            Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդը օգտագործելու նպատակով թմրամիջոց է ձեռք բերում: Հոկտեմբերի 30-ին նա Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի գերեզմաններ տանող ճանապարհին հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտաբերվել են դեղնականաչավուն, մանրացված զանգվածով 7 փաթեթ՝ ընդհանուր մոտ 9 գրամ քաշով, նույն զանգվածով կաթուցիչ և ապակե գլանակ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					