ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Օրերս ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք են բացահայտել, որոնցից երկուսը` հուլիսի 14-ին։ Բաժնի պարեկային ոստիկանները Գյումրու Կարո Հալաբյան փողոցում հայտնաբերել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մուշի բաժին են ներկայացրել Գյումրiում ապրող 16-ամյա մի պատանու։ Նրա անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվեցին մանրացված-չորացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված ու նույն զանգվածով կաթոցիչ։ Պատանու հայտնածով՝ հայտնաբերվածը մարիխուանա է։
Դարձյալ հուլիսի 14-ին, այս դեպքում՝ ժամը 22-ի սահմաններում, Մուշի բաժնի պարեկային ոստիկանները, ստացած տեղեկություններն իրացնելիս, Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում հայտնաբերեցին ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին գյումրեցի 39-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ էլ կանեփանման զանգվածով կաթոցիչ հայտնաբերվեց։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը մարիխուանա է։
Հուլիսի 15-ին էլ ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել չորս տղամարդու։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղահաբ։ Բերման ենթարկվածներից մեկի մեքենայի զննությամբ էլ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող հեղուկով ներարկիչ։ Հայտնաբերվածն առգրավվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: