Ալափարս գյուղի բնակչի տնամերձ հողամասում կանեփի 158 բույս կար․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 44-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 158 բույս:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: