1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երիտասարդի մեքենայում ատրճանակ և թմրամիջոց կար, իսկ ինքը զրկված էր վարորդական իրավունքից

Երիտասարդի մեքենայում ատրճանակ և թմրամիջոց կար, իսկ ինքը զրկված էր վարորդական իրավունքից

Արագածոտնի մարզի պարեկները դեկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 1.12-ին, Աշտարակ քաղաքի կամրջի հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Տեսլա» մակնիշի մեքենան:
Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կաթուցիչ՝ կիսով չափ լցված դեղնականաչավուն կանեփանման զանգվածով, իսկ Թալինի բնակիչ 27-ամյա վարորդը պայուսակից ներկայացրել է ատրճանակի նմանվող առարկա: Հետագա ստուգմամբ պարզվել է, որ նա զրկված է վարորդական իրավունքից:
Երիտասարդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին: Բաժնում նրա մոտ հայտնաբերվել են «BARICAT R2, 5S» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ և 2 փամփուշտ: Երիտասարդը հայտնել է, որ կաթուցիչում մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: «Տեսլայի» զննությամբ հայտնաբերվել են 2,54 գրամ կանեփանման զանգված և մոխրացած հետքերով երկու կաթուցիչ: Երիտասարդը տեղափոխվել է ՀՈԳՎ Աշտարակի բաժնի ՁՊՎ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: