Իրավախախտում կատարած վարորդի մեքենայում պարեկները թմրանյութ են հայտնաբերվել

Վայոց ձորի մարզի պարեկները սեպտեմբերի 7-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 139-րդ կմ հատվածում, տեխնիկական զննություն չանցած լինելու համար, կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: Պարեկները Երևանի բնակիչ 39-ամյա վարորդի մեքենայի սրահում նկատել են թղթե փաթեթ, որում թմրանյութ կար։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: