ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, բացահայտել են թմրամիջոցի իրացման հերթական դեպքը։
Քրեական հետախույզներն առաջին գործողությունը ձեռնարկեցին փետրվարի 27-ին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտից բերման ենթարկելով Երևանի երկու բնակչի: Երիտասարդների խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես և ծալովի դանակներ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ևս հինգ անձինք։ Նրանց խուզարկություններով էլ հայտնաբերվեցին մեթամֆետամինի ու ափիոնի նմանվող զանգվածներ, մորֆի, թմրամիջոցի պատրաստման պրեկուրսորներ, որոնց շրջանառությունը մեր երկրում սահմանափակ է։
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական հետախույզների տեղեկություններով՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Վաղարշապատում բնակվող 38-ամյա մի տղամարդուց։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին սուբուտեքսի կտորներ։
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: