Երևանի քրեական ոստիկանները ձերբակալեցին թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողին․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց հուլիսի 25-ին: Անձի հետախուզման բաժնի ծառայողները՝ ժամը 12.35-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասում հայտնաբերեցին և ձերբակալեցին առանց հաշվառման հասցեի 33-ամյա տղամարդու, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: