Մայրաքաղաքի քրեական ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Չեխովի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ: Նա հոկտեմբերի 8-ից Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
58-ամյա մի տղամարդը ներկայացվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
