Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 44-ամյա բնակիչը Գայ գյուղում գտնվող իր անասնագոմում թմրամիջոց է պահում, իսկ հողամասում կանեփ է աճեցնում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննութուն է կատարվել գոմի տարածքում: Հայտնաբերվել են որսորդական ողորկափող հրացան, փամփուշտ, կանեփի բույսեր և մոտ 5800 գրամ կանեփի չոր բույսեր։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: