Համայնքային ոստիկանները 52-ամյա արտաշատցու տանը թմրամիջոց են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արտաշատ քաղաքի 52-ամյա բնակիչը թմրանյութ է պահում և օգտագործում: Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ընդհանուր 6,32 գրամ թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
